Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Չինաստանը ջերմություն չափող սմարթֆոն է թողարկել

Չինաստանը ջերմություն չափող սմարթֆոն է թողարկել
10.06.2020 | 00:22

Չինական Huawei Honor սուբբրենդի կողմից թողարկված նոր սմարթֆոնը՝ onor Play 4 Pro 5G-ն, ինֆրակարմիր հատուկ ընկալիչ սարքի միջոցով կարող է ջերմություն չափել: Այս մասին գրում է xda-developers հարթակը:


Նոր մոդելի սմարթֆոնի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն մարդու մարմինի, այլ նաև կենդանիների ջերմությունը ստուգել: Հատուկ ծրագիր կամ հավելված հարկավոր չէ, բավարար է միայն այն մոտեցնել մարդու կամ կենդանու մարմնին, ու սմարթֆոնը մեխանիկորեն գրանցի ջերմությունը:
Ջերմությունը չափվում է ըստ Ցելսիուսի սանդղակի՝ -20-ից մինչև 100 աստիճան: Շեղումը 0,1 աստիճան կարող է լինել:


Սմարթֆոնի արժեքը 422 դոլար կլինի, իսկ թե երբ կհայտնվի համաշխարհային շուկայում, դեռս հայտնի չէ:

Դիտվել է՝ 13668

Մեկնաբանություններ